ՈՒՇԱԳՐԱՎ..ՊԱՐԵՏԻ ՆՈՐ ՊԱՀԱՆՋԸ…Տնից դուրս գալիս պարտադիր է…

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 87 կողմ ձայնով ընդունվեց Վարչական «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում էր մեղմացնել ազատ տեղաշարժի պայմանները չկատարելու համար նախատեսված տույժը եւ նախկինում սահմանված 100-250 հազար դրամ տուգանքի փոխարեն կիրառել 10 հազար դրամ տուգանք:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դիմակ կրելու պահանջների կատարմանը, որը սահմանվել է ՀՀ պատերտ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մայիսի 14-ի որոշմամբ: Ըստ այդ որոշման՝ բաց տարածքներում անձը պարտավոր է իր մոտ ունենալ դիմակ, որպեսզի, եթե հայտնվի փակ տարածքում՝ այն պարտադիր կրի:

Արտակարգ դրությամբ պայմանավորված այլ սահմանափակում այս պահին չկա: Ավելի վաղ սահմանված էր տնից դուրս գալու պարագայում տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջ, որի խախտումը առաջացնում էր տուգանք՝ սկսած 100 հազար դրամից:

Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմի ընթացքում նախագծում փոփոխություն կատարվեց եւ սահմանվեց, որ տուգանքի չափը պետք է ունենա հետադարձ ուժ։ Այն կկիրառվի նաեւ նախկինում տեղաշարժման թերթիկ չունենալու հետեւանքով 100 000-250 000 դրամ տուգանված անձանց վրա։ Եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի դատական ակտերը եւ կսահմանի 10 000 դրամի չափով վարչական պատասխանատվություն։ Այն անձինք, որոնք արդեն վճարել էին իրենց տուգանքները, ապա նրանց գումարները հետ կվերադարձվեն՝ պահելով միայն 10 հազար դրամը:

Նախագծի ընդունմանը նախորդեց բուռն քննարկում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ-ում այսօր ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Իր խոսքի սկզբում Դանիելյանը պարզաբանեց, որ առաջարկվում է փոխել օրենսգրքի 182.3 հոդվածը եւ այն լրացնել հետեւյալ մասով. «1.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

Նախարարի տեղակալը պարզաբանեց, որ ներկայումս «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» 182.3 հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժի իրավունքների այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100 մինչեւ 250- ապատիկի չափով:

«Սակայն ներկայումս գործում են ազատ տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, որոնք մեր կարծիքով համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կաննոնների խախտման հետ՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը, հետեւաբար ազատ տեղաշարժման պայման-պահանջը խախտելու համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, պարետի որոշմամբ

սահմանված բաց տարածքներում դիմակների առկայության պահանջին, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը՝ հստակեցնելով, որ դիմակ չկրելն այնքան վտանգավոր չէ, որքան մեկուսացման պահանջը խախտելը:

Խոսելով փակ տարածքներում դիմակներ կրելու մասին՝ Վահե Դանիելյանը հիշեցրեց, որ գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է. «Նույն հոդվածի 3-րդ մասում տնտեսվարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100-300 հազար դրամ: Փակ տարածքների համար պատասխանատու են տնտեսվարող սուբյեկտները եւ դրա համար պատասխանատվություն կկրեն»,- ասաց Դանիելյանը:

The draft law on making amendments to the Administrative Code on Administrative Offenses was adopted by 87 votes in favor in the second reading and in full in the National Assembly today.

The draft proposed to reduce the fine for non-compliance with the conditions of free movement and apply a fine of 10 thousand drams instead of the previously imposed fine of 100-250 thousand drams.

In particular, it refers to the fulfillment of the requirements for wearing a mask, which was established by the decision of the RA Prime Minister, Deputy Prime Minister Tigran Avinyan on May 14. According to that decision, a person must have a mask in the open, so that if he finds himself in a closed area, he must wear it.

There are no other emergency restrictions at the moment. Earlier, in case of leaving the house, there was a requirement to have a movement certificate, the violation of which caused a fine, starting from 100 thousand drams.

During the first to second reading regime, a change was made in the draft and it was determined that the amount of the fine should have retroactive effect. It will also be applied to persons fined 100,000-250,000 drams for not having a movement certificate.

Within three months, the police will review the judicial acts and establish administrative liability in the amount of 10,000 drams. Those who have already paid their fines will get their money back, keeping only 10,000 drams.

The adoption of the project was preceded by a heated discussion

Vahe Danielyan, the RA Deputy Minister of Justice, presented the bill on making amendments and additions to the “Code on Administrative Offenses” in the National Assembly today.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *