Հուզմունքս չեմ կարողանում զսպել…4 տարեկան երեխան այսօր մահացավ, ու ծնողներին դեռ չէին ասել. կորոնավիրուսի ծանր հետևանքները

Ժամը վեցից տանջվում եմ։ Գրեմ չգրեմ, գրեմ չգրեմ… վերջը որոշեցի գրել։ Դուք էլ վատ զգացեք, լացեք,տանջվեք, գուցե զգաստանաք, հասկանաք ինչ ռիսկի եք գնում ձեր անտարբերությամբ։ Մտերիմ ընկերուհուս քույրը ընտանիքով Մինսկում է ապրում, որի 4 տարեկան երեխան այսօր մահացավ, ու ծնողներին դեռ չէին ասել։ Էդ պուճուրը վերջերս ծանր թոքաբորբ տարավ, շատ ծանր էր, հազիվ փրկեցին։ Կարծես վտանգը անցել էր։

Մի քանի օր առաջ տանը էլի վատացել է, ջերմություն և այլ։ Շտապ են կանչել, տարել են հիվանդանոց, թեստ են արել, պատասխանը դրական։ Դե արդեն դրանից հետո տնեցիքին էլ են թեստ արել, բոլորինը դրական (մամա, պապա, քույրը՝ 11 տարեկան )։ Իրենք ոչ մի սիմպտոմ չունեն, բացարձակ ոչ մի, անգամ թուլություն չկա։ Բոլորին մեկուսացրել են, պուճուրը որ արդեն հիվանդ էր, այսօր երեկոյան մահացավ:

Հասկանու՞մ եք, չորս տարեկան երեխան մահացավ, իսկ ծնողները անգամ չեն կարող տեսնել, իրավունք չկա, վտանգավոր է։ Լավ ինչքան կարելի է էգոիստ լինել։ Ուրեմն անպայման էս ցավը ձեր ընտանիքում պիտի լինի, որ լրջանա՞ք, անձամբ պիտի զգաք որ հավատա՞ք։ Ասում եք սուտ ա, սարքած ա, արհեստական ստեղծած ա … Լավ, ընդունենք որ սարքած վիրուս է, որ դիտմամբ է ստեղծվել, բայց փաստը այն է որ արդեն ստեղծվել է, որ արդեն խնդիրը կա։ Ուրեմն որ արհեստական ստեղծված է, բանի տեղ չդնե՞նք։

Խելք հավաքեք։ Դիմակ չեմ կարա դնեմ ու վե՞րջ։ Բա բժիշկները ո՞նց են 24 ժամ էդ հանդերձանքի մեջ, բա իրենց համար դժվար չի՞։ Մի քիչ դիմացեք, մի քիչ հարմարվեք, մի քիչ ձեզ նեղություն տվեք։ Փաստացի առողջ մարդը կարա վարակվի ու ինքը չզգա, բայց տարածի, տուն, գործի տեղ տանի հարազատ բարեկամին վարակի … Ի՞նչ է ձեր ուզածը, վերջը ամեն մեկիդ տանը մի մահ պիտի լինի, որ ուշքի գա՞ք ,որ լուրջ վերաբերվե՞ք։

Գոնե պատկերացնու՞մ եք էդ ծնողների վիճակը, ոնց են ապրելու մեղքի զգացումով որ իրենցից մեկի պատճառով էդ հրեշտակը մեռավ։ Զավակը մահացել է, իսկ ծնողը անգամ հրաժեշտ չի կարող տալ … Դե գնացեք պառկեք ու մտածեք, թե ձեր կամակորության պատճառով ու՞մ եք պատրաստ թաղել …ավելի ճիշտ անգամ թաղելու շանս չեք ունենա ։ Ոչ մեկի նման ցավ չեմ ցանկանա, բայց էս անտարբերության ու կամակորության վերջը ցավոտ է լինելու ։ Առողջ եղեք… Նաիրա Փայլակյան

I am suffering from six o’clock. I won’t write, I won’t write … I finally decided to write. Feel bad, cry, suffer, maybe wake up, understand the risk you take with your indifference. My close friend’s sister lives with her family in Minsk, whose 4-year-old child died today, and her parents have not been told yet. That little one recently developed severe pneumonia, it was very severe, they barely saved him.

It was as if danger had passed. A few days ago, the house got worse again, fever and more. They called an ambulance, took him to the hospital, tested him, and the answer was yes. Well, after that, the family was tested, all of them positive (mom, dad, 11-year-old sister). They have no symptoms, absolutely nothing, not even weakness. Everyone was isolated, the little one, who was already ill, died tonight. Do you understand that a four-year-old child has died and his parents can’t even see him? There is no right, it’s dangerous. Well, as selfish as you can be. So this pain must be in your family to get serious, do you have to feel confident? You say it is a lie, it is fabricated, it is artificially created …

Well, let’s admit that it is a fabricated virus that was created on purpose, but the fact is that it has already been created that the problem already exists. So, if it is artificial, shouldn’t we pay attention to it? Gather your mind. Can’t I put on a mask and that’s it? How are the doctors in that outfit for 24 hours, isn’t it difficult for them? Resist a little, adjust a little, give yourself a little trouble. In fact, a healthy person can be infected and not feel it, but spread it, take it home, take it to work with an infected relative …

What do you want? . Can you at least imagine the situation of those parents, how they will live with the feeling of guilt that that angel died because of one of them? The child is dead, and the parent can’t even say goodbye … Well, go to bed and think about who you are ready to bury because of your stubbornness … or rather, you won’t have a chance to bury. I don’t want pain like anyone else, but the end of this indifference and stubbornness will be painful. Be healthy … Naira Paylakyan

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *