Նոր նշանված 25-ամյա երիտասարդին՝ իր շենքում գազանաբար սպանել են․ Ահավոր դեպք

ArmDaily.am -ի տեղեկություններով գիշերը սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Վարդենիս համայնքի շենքերից մեկի շքամուտքում սպանել են 25-ամյա երիտասարդի։

Նրան կանչել են դուրս, դանակի հարվածներ հասցրել, ապա ինքնաձիգից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում էլ նա մահացել է․․․

Նշենք, որ երիտասարդը 2 ամիս առաջ էր նշանվել։

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հունիսի 28-ին ժամը 00.05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995թ.ծնված Թորգոմ Հ-ն.․․

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունիսի 27-ին ժամը 23.35-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Չարենցի փողոցի 20Ա շենքի 1-ին մուտքի աստիճաններով տուն բարձրացող Թորգոմ Հ-ի ուղղությամբ՝ նրա մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ․․․

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 19 պարկուճ, իսկ շքամուտքում՝ արնանման հետքեր, պատերի վրա՝ կրակոցի հետքեր․․․

Թորգոմ Հ-ն ստացած մարմնական վնասվածքներից նույն օրը ժ.04.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է: Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:

According to ArmDaily.am, a murder took place in Vardenis town of Gegharkunik region last night. A 25-year-old man was killed at the entrance of one of the buildings of Vardenis community at around 01:00 at night. He was called out, stabbed, and then shot in the head, killing him.

It should be mentioned that the young man was engaged two months ago.

In response to our inquiry, the police informed us that on June 28, at 00.05, the hospital received a report that Torgom H., born in 1995, had been taken to them on June 27 at 10:50 p.m. with a diagnosis of “gunshot wound.”

“The operative-investigative group found out that on June 27, at about 11:35 pm, an unknown person fired at Torgom H., who was going up the stairs to the first entrance of the building at 20A Charents Str

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *