Զոհ, վիրավորներ. կատաստրոֆիկ իրավիճակ է. տեղում են մեծ թվով ոստիկաններ, փրկարարաներ. կատարվածը շոկի է ենթարկել բոլորին

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները: Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է

քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/06/28/1158475/

Today, on June 28, a tragic car accident took place in Gegharkunik region. At around 9:40 p.m., the driver of the Isuzu 91 XX 666, on the 10th km of the Sanan-Martuni-Getap highway, while walking towards Yerevan, in still unknown circumstances, went off the road, turned around and a

ppeared. in the gorge. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that one person died on the spot and three others died at the scene. Two of them were taken to Siran Medical Center with an extremely serious diagnosis. The Siran fire-rescue detachment of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived at the scene of the accident with 1 fire brigade. The citizens were the first to help the wounded, then the rescuers. Citizens and rescuers found both dead and wounded outside the car. Officers of the 1st platoon of the 4th platoon of the 2nd officer battalion of the Traffic Police, headed by platoon commander Edgar Susliyan and platoon commander Ara Shahnazaryan, also arrived ope

ratively. Yervand Aleksanyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Siran Investigation Department of the Gegharkunik Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation group headed by the head of the department Edik Petrosyan arrived. The operative group of the Siran police department headed by the head of the department Vigen Aghekyan is also on the spot. Arthur Mkrtchyan,

head of the Gegharkunik regional police department, arrived at the scene. The police and the investigation department are trying to find out the identity of the driver, the deceased and the injured. Photos by Gagik Shamshyan Notice. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/06/28/11584

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *